Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում նախապատրաստվում են հացահատիկի բերքահավաքին

Քաղաքականություն
berq

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ մայիսի 12-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի, հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և առաջիկա այլ անելիքների հստակեցման  հետ կապված հարցեր: Դիմելով հանրապետության գյուղոլորտի պատասխանատուներին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Ապրիլյան դեպքերով պայմանավորված բացթողումները հնարավորին չափ լրացնելու  նպատակով՝ անհրաժեշտ է առաջիկայում օպերատիվ համալիրաշխատանք իրականացնել՝ գարնանացանի և  բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն ավարտին հասցնելու, հունիսին մեկնարկելիք հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը հնարավորինս անկորուստ իրականացնելու, ինչպես նաև  բերքը պատշաճ ձևով մթերելու ուղղություններով»: Վարչապետ Ա. Հարությունյանը հորդորել է լուրջ ուշադրություն դարձնել նաև ծխախոտագործությանը և պտղատու այգիների ընդլայնմանը: «Այստարի  նախատեսում ենք  տարբեր տեսակի գյուղատնտեսական ապրանքների   անսահմանափակ քանակի մթերում իրականացնել՝վերամշակման նպատակով: Այդ ձևով կաջակցենք մեր բնակիչներին՝ իրենց  սոցիալական դրությունը փոքր-ինչ բարելավելու գործում, ինչպեսնաև կլուծենք պարենային անվտանգության հետ կապված որոշ հարցեր»: ԱՀ գյուղնախարար Արամ Մխոյանը, հակիրճ տեղեկատվություն ներկայացնելով կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել է, որ նախատեսված գարնանային ցանքսը հայտնի պատճառներով ավարտին չի հասցվել, սակայն աշխատանքները դեռևս ընթացքում են: Նրախոսքով՝ շարունակվում է նաև սերմերի և թունաքիմիկատների տրամադրման գործընթացը: Գյուղնախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կոմբայնների շարքը համալրվելու է ևս 6-ով: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանի տեղեկացմամբ՝ մեքենատրակտորային կայանները պատրաստ են    բերքահավաքին, իսկ նախատեսված պահեստների մաքրման աշխատանքներն ավարտված են՝ ցորենի և գարու բերքը մթերելունպատակով: Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը նշել է, որ ավարտին են հասցվում նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների աշխատանքները: Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը գյուղոլորտի բոլոր պատասխանատուներին հորդորել է բերքահավաքի աշխատանքներն իրականացնելիս համագործակցել միմյանց հետ՝ հնարավորինս անկորուստ արդյունքներ գրանցելու համար: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին