Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Քաղաքականություն
gevorg-safaryan

Ամանորի գիշերվանից կալանավորված «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական առաջին նիստը նշանակված է մայիսի 20-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից:  Գործով նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը  ձերբակալվել էր Ամանորի գիշերը, ապա կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։  Գեւորգ Սաֆարյանը չի ընդունում իր մեղքը՝ նշելով, որ ոստիկաններն են իր եւս 5 ակտիվիստի նկատմամբ բռնություն գործադրել: