ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ՍԱՆ ՄԱՐԻՆՈ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչներն այսօր մամուլի ասուլիս տվեցին, որի ընթացքում խոսվեց վերջերս կայացած ստուգողական հանդիպումների եւ մայիսի 17-ին Սան Մարինոյում կայանալիք Սան ՄարինոՀայաստան երիտասարդական հավաքականների հանդիպման մասին:
Երիտասարդականի մարզիչ Սամվել Պետրոսյանը նշեց, որ հավաքականից բացակայում են Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը, Ռուսաստանում հանդես եկող Դենիս Թումասյանը եւ Ռոբերտ Զաբելյանը եւ ֆրանսահայ մեկ ֆուտբոլիստ:
Սակայն նշենք, որ վերը նշված ֆուտբոլիստներից միայն Էդգար Մանուչարյանը եւ Ժորա Հովհաննիսյանն են հանդես եկել երիտասարդականում, իսկ Էդգարն արդեն 2 տարի է համարվում է ազգային թիմի խաղացող: Սամվել Պետրոսյանը հավաքականի ամենաթույլ օղակը համարեց դարպասապահի հարցը: Ներկայումս դարպասապահներն են «Փյունիկը» ներկայացնող Էդգար Գասպարյանը եւ Արթուր Հարությունյանը:
17 եւ 19 տարեկանների մարզիչներ Արսեն Չիլինգարյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը պատմեցին իրենց ղեվարած թիմերի Իրանում անցկացրած ստուգողան հանդիպումների մասին, որոնք ըստ մարզիչների բավական օգտակար էին միջազգային հանդիպումների փորձ չունեցող հայ պատանիների համար: 19 տարեկանները 2 ընկերական հանդիպումներ էին անցկացրել Իրանի իրենց հասակակիցների հետ:
Առաձին խաղում իրանացիները հաղթել էին 4:1 հաշվով, սակայն ինչպես տեղեկացրեց ասուլիսի մասնակից գործկոմի անդամ եւ Իրանում հայկական պատվիրակությունը գլխավորած Լեւոն Հասրաթյանը, այդ մրցավեճում Իրանի հավաքականը հանդես է եկել հիմնականում 23 տարեկան ֆուտբոլիստներով:
2-րդ մրցավեճում հայ ֆուտբոլիստներն ավելի հաջող են հանդես եկել, սակայն հանդիպման վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով պարտվել նվազգույն 0:1 հաշվով:
17 տարեկանները կրկին Իրանում մասնակցել են միջազգային խոշոր մրցաշարի, որը կազմակերպել էր Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան: Առաջին խաղում հայ պատանիները խոշոր 0:5 հաշվով զիջել են Իրաքին: Այդ խաղը տեղի էր ունեցել մայիսի 3-ին:
«Առանց այդ էլ հոգեբանական բարդույթ ունեցող մեր պատանիները այդ հանդիպումից առաջ իմացել էին ինքնաթիռի ավիավթարի մասին, ինչը ցնցել էր բոլորիս», - ասաց պատվիրակությունը մրցաշարի ընթացքում ղեկավարած գործկոմի անդամ Ռուբեն Սինոյանը: Սակայն հաջորդ հանդիպումներում 17 տարեկանները կարողացել են սթափվել եւ պատճաշ արդյունքի հասնել:
Նախ Չինաստանի հետ հանդիպումը մեր պատանիներն ավարտել են 2:2 հաշվով, իսկ վերջին խաղում 1:0 հաշվով հաղթել են Իրանին: Ի վերջո, Հայաստանը խմբում գրավել է 3-րդ տեղը՝ զրկվելով կիսաեզրափակիչի ուղեգրից: