Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը արտահերթ քայլ չի կարող անել Միհրան Պողոսյանի նկատմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
mirumyan

Որեւէ արտահերթ քայլ Պետեկամուտների կոմիտեն իրավասու չէ անելու ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ, որի անունը շրջանառվում է պանամական օֆշորային փաստաթղթերում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետեկամուտների փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով՝ ցանկը պետք է ուսումնասիրվի.  «Պետեկամուտների կոմիտեն գործում է բացառապես օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Եթե կա սահմանված ընթացակարգ ստուգումներ իրականացնելու, բնականաբար այդ ընթացակարգով պետք է շարժվենք»: Այն հարցին, թե հարկային պարտավորությունները կատարելու փոխարեն օֆշորում են գրանցվել, արդյոք դա ՊԵԿ-ի գործը չէ՞, նա պատասխանեց. «Դա հարկային մարմինների գործն է, իհարկե: Եթե քրգործ կա հարուցված, եթե դրա շրջանակներում կստանա համապատասխան որոշում՝ իրականացնելու ստուգումներ, բնականաբար, կիրականացնի: Եթե ՀՀ որեւէ քաղաքացի որեւէ օֆշորում ունի հիմնադիր մասնակցություն, արդյո՞ք Պետեկամուտների կոմիտեն կարող է վեր կենալ եւ գնալ օֆշոր ստուգել»: Վախթանգ Միրումյանը նաեւ վստահեցրեց, որ իրենք ստուգումներ արել են Միհրան Պողոսյանին պատկանող ընկերություններում, այդ թվում՝ «Քեթրին գրուպում», իսկ թե քանի անգամ՝ նրա խոսքով, վիճակագրական տվյալներ չունի, պատրաստ չի եկել ԱԺ: