ԸՕ մասին Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկությունները
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակվել է այդ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: 25 էջանոց փաստաթղթի հիմնական մասը առաջարկություններն են, որոնք տվյալ դեպքում, թվով 8-ն են (3 հիմնական և 5 լրացուցիչ): Ստորև ներկայացնում ենք փաստաթղթի այդ հատվածի թարգմանությունը՝ «14. Առաջարկվում է անդրադառնալ հետևյալ առանցքային կետերին՝ Ա) Օրենսգրքի նախագիծը սահմանում է սահմանափակումներ և վերջնաժամկետներ կոալիցիաներ կազմելու համար ընտրությունների առաջին փուլից հետո: Այս դրույթները անհարկի սահմանափակում են քաղաքական կոալիցիա ստեղծելու հնարավորությունը՝ որպես Սահմանադրությամբ պահանջվող «կայուն մեծամասնություն» ապահովելու միջոց: Առաջարկվում է վերանայել կոալիցիայում մասնակիցների քանակին առնչվող սահմանափակումները և երկարացնել ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու համար նախատեսված ժամանակահատվածը: Բ) Մտահոգությունները՝ կապված ընտրական ցուցակների ճշգրտության և դե ֆակտո արտասահմանում գտնվող ընտրողների փոխարեն քվեարկելու հետ հանդիսանում են ընտրությունների օրվանից հետո ցուցակները հրապարակելու՝ քաղաքացիական հասարակության կողմից արդեն վաղուց հնչեցվող կոչերի հիմքը: Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը առաջացնում է մի շարք մտահոգություններ՝ կապված տեղեկատվության գաղտնիության հետ: Քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված մտահոգությունները կարծես գոնե մասամբ արտահայտվել են օրենսգրքի նախագծի միջանկյալ տարբերակում՝ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները հասանելի դարձնելու հնարավորության միջոցով: Հաշվի առնելով տվյալների պաշտպանության և քվեարկության գաղտնիության միջև բալանս ապահովելու կարևորությունը, մի կողմից, և շահագրգիռ կողմերի՝ ընտրողների ստորագրված ցուցակները ուսումնասիրելու հետաքրքրությունը, մյուս կողմից՝ առաջարկվում է թույլատրել ընտրողների ստորագրված ցուցակների խելամիտ ուսումնասիրում շահագրգիռ կողմերի կողմից հատուկ պայմաններում՝ որպես վստահություն կառուցելու միջոց: Գ) Օրենսգրքի նախագիծը նախատեսում է նոր տեխնոլոգիաների ներմուծում՝ կապված ընտրողների գրանցման և նույնականացման հետ: Մենք ողջունում ենք այն, որ ընտրողների գրանցման և նույնականացման փաստերին անդրադարձ կա, բայց պետք է ապահովել նոր տեխնոլոգիաների պատշաճ կիրառում: Հատկապես հաշվի առնելով հաջորդ ընտրությունների կայացումը առաջիկայում և ընտրական գործընթացների հանդեպ վստահություն կառուցելու կարիքը՝ առաջարկվում է մանրամասն ուսումնասիրել մի շարք հարցեր, ներառյալ նոր դրույթների ներդաշնակեցումը ներկայիս տվյալների պաշտպանության մասին օրենքների և չափորոշիչների հետ, գնման պատշաճ ընթացակարգերի կիրառումը, սարքավորումների հանրային փորձարկման և սերտիֆիկացիայի ապահովումը, չնախատեսված իրավիճակների պլանավորման երաշխավորումը, ընտրական հանձնաժողովի անդամների համար բավարար թրեյնինգի ապահովումը, և ընտրողների ու քաղաքական կուսակցությունների շրջանում արդյունավետ կերպով իրազեկվածության բարձրացման ապահովումը: Այսպիսի տեխնոլոգիաների ներմուծման հանդեպ աստիճանական մոտեցումը (պիլոտային կիրառման շարքերի միջոցով) կարող է համակարգի հանդեպ վստահության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ իրագործմանը առնչվող տեխնիկական խնդիրներին անդրադառնալու հնարավորությունների ապահովման միջոց հանդիսանալ: Նախնական պիլոտային կիրառումներ կարող են իրականացվել, օրինակ, գալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում:
- Լրացուցիչ առաջարկությունները ներառում են՝