Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռատոնն Արցախում. լուսանկարներ՝ Շուշիից (տեսանյութ)

Պաշտոնական
1-6

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի  Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին՝ հարգելով նրանց հիշատակը: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ մայիսյան հաղթանակների արդյունքում էլ ավելի է ամրապնդվել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: «Ցանկանում եմ շնորհավորել ողջ հայ ժողովրդին եռատոնի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ: Մենք պետք է միշտ լինենք համախմբված, արդյունքում անպայման կունենանք նման հաղթանակներ: Ուստի ամեն ինչ պետք է անենք՝ ամրապնդելու մեր եռամիասնությունը»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ հայ ժողովրդի համախմբումն ու վճռականությունը ևս մեկ անգամ խաղաղություն պարտադրեց մեր հակառակորդին: 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7