Քարաթափում.ճանապարհը երկկողմանի փակ է
Մայիսի 9-ին, ժամը 02.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 28 քմ.)՝ ճանապարհը դարձնելով անանցանելի: Քարերը ճանապարհից ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Դեպքի մասին տեղեկացվել է «Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրեն Տիտանյանը և Ալավերդու քաղաքապետ Փարեմուզյանը: «Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրեն Տիտանյանը տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները քարերի հեռացման աշխատանքնեը կիրականացնեն առավոտյան: Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերի մի մասը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի: Ալավերդու քաղաքապետ Կ. Փարեմուզյանը տեղեկացրեց, որ քարաթափման խնդրով կզբաղվեն առավոտյան: