Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովը

Քաղաքականություն
ef4344b7135263c8f319571ac09134ad

Մայիսի 8-ի առավոտյան, Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի  եւ գրասենյակների խորհրդաժողովը: Խորհրդաժողովում վարման խոսքով հանդես եկավ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոնբ Տեր- Խաչատուրյանը: Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ ՀՅԴ աշխատանքների մասին զեկուցեց  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներակայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հայաստանի Հանրապետության  արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին խոսեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ելույթներց հետո զեկուցաբերները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի: Սրանով  խորհրդաժողովն ավարտեց ատաջին նիստը: Հաջորդող նիստերը տեղի կունենան  մայիսի  9- 11-ը ԼՂՀ  մայրաքաղաք Ստեփանակերտում: