Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է

Պաշտոնական
kaycak

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի 8-9-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, 10-12-ը շրջանների մեծ մասում, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 10-12-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով: ain2   Երևանում` Մայիսի 8-9-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 10-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: ain3