Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախի ճանաչման նախագիծը քվեարկության չի հասնի» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis2

«Մի բան է, որ կառավարությունը ստիպված օրենքով սահմանված կարգով անդրադառնում է պատգամավորների նախաձեռնությանը եւ ձեւավորում իր վերաբերմունքը, այլ բան է, երբ օրակարգում դրվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատգամավոր  Խոսրով Հարությունյանը. «Կառավարության այս որոշումը համահունչ է Սերժ Սարգսյանի՝ մի քանի անգամ արտահայտած այն մտքին, որ անհրաժեշտության դեպքում մենք կճանաչենք Արցախի անկախությունը»։ «Բոլորը շատ լավ հասկանում են պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ հաշվի առնելով սահմանին զինուժի կուտակումները, վերադասավորումները եւ այն, որ Ալիեւն իր քաղաքական դեմքը փրկելու անհրաժեշտություն ունի, սակայն արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի  ճանաչումը կարող է կանխել Ադրբեջանի՝ նման քայլերի դիմելու գայթակղությունը, ես այդ կարծիքին չեմ»,- ասում է Խ. Հարությունյանը: Հանդիպմանը ներկա՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, թե մենք բավականին ուշացրել են Արցախի ճանաչումը. «Եթե տարիներ առաջ տեղի ունենար ճանաչման գործընթացը, բնականաբար, Ադրբեջանը այդքան զենք գնած չէր լինի, այսպիսի պատերազմական գործողություններ տեղի չէին ունենա»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու մտադրությունը բացարձակ կապ չունի Արցախի ճանաչման հետ: Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ Արցախի ճանաչման գործընթաց կսկսվի. «Նախագահի մամուլի խոսնակը շատ հազվադեպ է խոսում, բայց այս անգամ նշեց, որ Արցախի ճանաչման մասին առաջինը կասի Սերժ Սարգսյանը: Սա նշանակում է, որ այն ընթացակարգը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով կա, քվեարկության փուլին չի հասնի»: