Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Ամոյանը պարտվեց թուրք մրցակցին

Սպորտ
sport-amoyan-1

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը չի մասնակցի Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին: Այսօր Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարում մեր 59 կգ քաշային մարզիկը որակավորման փուլում պարտվեց թուրք Ռահման Բիլիչիին: Այդպիսով, նա դուրս մնաց ուղեգրերի համար պայքարից, քանի որ այս մրցաշարում օլիմպիական վարկանիշ ստանում են միայն եզրափակիչ մտնող ըմբիշները: Նշենք, որ մեր ազատ ոճի երեք ըմբիշները՝ Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) նույնպես մասնակցում են այս մրցաշարին: Նրանք մրցագորգ կմտնեն մայիսի 8-ին: