Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը փրկում է գիգանտին (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը այսօր կառավարության նիստից հետո վստահեցրեց, որ  հարկային մարմինը արդյունավետ է աշխատել հարկերի հավաքագրման մասով. «Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո, նաև հարված հասցնել մեր տնտեսական իրողություններին, լիովին ձախողվել է, և դրա ապացույցներից մեկն էլ հարկային քաղաքականության, զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշներն են: Ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել նաև տնտեսության մասով»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ինչ վերաբերում է հակամենաշնորհային քաղաքականությանը, նախարարի խոսքով` պետք է սկսել օրենսդրությունից, օրենսդրական վերանայումներից, ինչը ոչ թե 1 կամ 2 ամսվա գործ է, այլ քաղաքականություն, որը պետք է որդեգրվի ու, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, կյանքի կոչվի: Նախարարը այսօր վստահեցրեց նաեւ, որ մեր երկիրը, տնտեսական առումով պատրաստ է պատերազմի: Խոսելով «Հրազդան Ցեմենտ» ընկերությանը տված արտոնությունների մասին` նախարարը ասաց. «Այս նախագծի ընդունումը ոչ միայն մրցակցություն կստեղծի, այսինքն մենք չենք ունենա ցեմենտ արտադրող մեկ ընկերություն, այլ նաեւ հստակ տնտեսական ակտիվություն կստեղծի, կլուծի սոցիալական խնդիր եւ  ի վերջո՝ այս նախագիծը տնտեսական գիգանտներից մեկին փրկելու նախաձեռնություն է»: