Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցականները հայտնաբերել են գնդիկավոր ռումբ (տեսանյութ)

Քաղաքականություն
rumb

Գաղտնիք չէ, որ ցանկացած հակամարտությունից հետո ականների և չպայթած այլ զենք զինամթերքի վնասազերծման գործընթացը երկար տարիներ է պահանջում,ինչը բնորոշ է նաև մեր հանրապետությանը, որտեղ ավելի քան երկու տասնամյակ շարունակվում են դրանց հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները: Ապրիլի սկզբից հակառակորդի կողմից հանրապետության որոշ բնակավայրերի հրետակոծության հետևանքով ավելացել է չպայթած զենք- զինամթերքի քանակը, ինչը մեր բնակչությանը հուշում է լինել առավել զգույշ, իսկ խնդրով զբաղվող մարմիններին՝ կրկնապատկել ջանքերը, դրանք վնասազերծելու նպատակով: Տեսանյութը ներկայացնում է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Արցախպրես