Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր իսկ պահանջած Ղարաբաղի ճանաչումը տանում է հողերը հետ տալուն» (տեսանյութ)

Քաղաքականություն
sahakyan

Այսօր ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, թե հսկայածավալ աշխատանք են իրականացրել։ Նա անդրադարձավ նաեւ դահլիճը լքած պատգամավորներին՝ ասելով. «Երբ դուք լքում եք դահլիճը, դա պատասխանատվությունից խուսափել է ընտրողների առջեւ, տեսակետը ներկայացնելուց խուսափել է»։ Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաեւ պատգամավորների ելույթներին՝ կապված սահմանային իրավիճակի հետ։ «Տպավորություն է, որ քառօրյա պատերազմը վերջացել է, եւ եկել ենք հանգիստ ռեժիմի ու բոլորն արտահայտում են այն, ինչ պահել էին իրենց մեջ։ Մեզնից պաշտպանում են Արցախի հողերը, բայց ձեր իսկ պահանջած Ղարաբաղի ճանաչումը տանում է նրան, որ Արցախի հողերը հետ տան։ Անբարոյականություն է այստեղ զոհվածների անունները շահարկելը»։