Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կստուգվեն օֆշորի հետ կապերը. Վ. Միրումյան

Քաղաքականություն
vaxtang

ՓՄՁ-ների փակվելու պատճառը հարկային բեռը չէ. այսօր կառավարության նիստից հետո վստահեցրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը. «Այսօր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՓՄՁ-ի վրա հարկային բեռը կազմում է ոչ ավել, քան 1,5 տոկոս իրացման շրջանառություն, եւ նման պարագայում բողոքելը կարծում եմ հիմնավորված չէ»: Խոսելով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի  անվան շուրջ պտտվող լուրերից, մասնավորապես, որ նա ունեցել է հարկային արտոնություններ, պարոն Միրումյանը ասաց. «Մինչեւ տարեվերջ ստուգումներ են իրականացվում կազմակերպություններում, ու եթե պարզվի, որ կան փոխկապակցված  ընկերություններ  օֆշորներում, ապա ՊԵԿ-ը կարձագանքի»: Ըստ պարոն Միրումյանի, եթե որեւէ ֆիզիկական անձ օֆշորներում հաշիվներ ունի, դա չի նշանակում, որ դրա արդյունքում կան պակաս վճարված հարկեր. «Այդ ամեն ինչը պետք է հիմնավորվի»: Բայց ստուգե՞լ են արդեն Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունները՝ Վախթանգ Միրումյանը չպատասխանեց: Մանրամասները ՝ տեսանյութում