Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 մլրդ դրամ՝ ոստիկանությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
k3

Ոստիկանությանը 2 մլրդ դրամ կտրամադրվի պետական բյուջեից կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի ձեռք բերման գծով պարտավորությունները պատշաճ կարգով ապահովելու համար : Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ լեհական ընկերության հետ կնքած պայմանագրով՝ ոստիկանությունը մատուցած աշխատանքի դիմաց նախատեսված է վճարումը պետք է իրականացնի մինչև յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը այն դեպքում, երբ 2015թվականի ընթացքում իրացված 2825,9 մլն. դրամ գումարը հատկացվել է 1-ին եռամսյակ՝ 2015թ. հունիսի 5-ի թիվ 581-Ն, 2-րդ եռամսյակ՝ 2015թ. սեպտեմբերի 10-ի թիվ 1017-Ն, 3-րդ եռամսյակ՝ 2015թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1411-Ն և 4-րդ եռամսյակ՝ 2016թ, փետրվարի 25-ի թիվ 211-Ն ՀՀ կառավարության որոշումներով, կամ 36-52 օր ուշացումներով: Գումարը հատկացվում է վճարումների ուշացման համար տույժերից խուսափելու նպատակով :