Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա ինչ-որ տեղ հակասահմանադրական է. Օսկանյանը՝ ԸՕ-ի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
0616562988447c11fcaa9051498777bc

ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, որը մշտապես աչքի է ընկել իր պասիվությամբ ԱԺ բոլոր քննարկումներին: Նա հայտարարեց, որ ցանկանում է ընտրական գործընթացին առնչվող հարցերը կարգավորել երեք հարթության վրա՝ ընտրությունների մեխանիկան, կազմակերպչական հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված համամասնական ընտրակարգի կանոնակարգում, ԱԺ համակարգի էության սահմանում. «Յուրաքանչյուր օրենք ունի իր ոգին ու տարրը: Ուզում եմ՝ այդ երեք հարթություններով քննարկել, թե այդ ներկայացված նախագծի տեքստը համապատասխանո՞ւմ է այն ոգուն, որ պետք է այս օրենքն անցկացնել: Ո՞րն էր մղիչ ուժը, որ մենք գնում են ԸՕ փոփոխության: Այո, Սահմանադրությունը: Երկու տասնամյակ ընտրությունները կեղծվել են՝ ընտրակաշառք բաժանելով, կառուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակաների փոխարեն քվեարկելով: Այս բոլորը հաշվի առնելով՝ ուզում ենք, որ այս օրենքով այդ ամենը կարգավորել: Արդյոք այս օրենքը, որ ներկայացվել է, այդ խնդիրը լուծելո՞ւ է, թե ոչ: 4+4+4 ձեւաչափով ուզում էին փոփոխություններն անել, սակայն դա ամբողջությամբ տապալվեց, սակայն մենք մեր ձեռքերը չպետք է լվանանք: Պետք է մասնակի կոնսենսուսի գանք: Սա է այն հիմնական խնդիրը, որ ուզում ենք լուծել»: Պարոն Օսկանյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում մտնել վեճի մեջ՝ սա համամասնական, թե մեծամասնական համակարգ է. «Դավիթ (նրա խոսքն ուղղված էր ԸՕ համահեղինակ Դավիթ Հարությունյանին-խմբ.), ներկայացվածը հիբրիդային տարբերակ է, ուրեմն նշանակում է՝ այն հարյուր տոկոսանոց համամասնական չէ: Նշանակում է՝ կարող եմ պնդել, որ սա ինչ-որ տեղ հակասահմանադրական է: Օրինակ՝ ԱՄՆ-ում հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է, ու շատ լավ էլ աշխատում է, սակայն մեզ մոտ դա շահարկվում է: Եթե նախկինում մի հոգի էր փող բաժանում, ապա հիմա մի ընտրատարածքում հինգ-տասը հոգի են դա անելու՝ իրենց ռեյտինգը բարձրացնելու համար»: