Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նման մակաբույծ խավը իրավունք չունի գոյություն ունենալ որպես վերնախավ» (տեսանյութ)

Քաղաքականություն
dian

«Հերմինե Նաղդալյանը, ամբողջ ՀՀԿ-ն, ամբողջ այդ հանցախումբը՝ իրենց ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա հենց այն բուֆերային գոտին է, որը հայ ժողովրդին, հայ ազգին առանձնացնում  է այն Հայաստանից, որը մենք պետք է ունենանք  և որում մենք պետք է ապրենք: Մեզ այդպիսի բուֆերային գոտի, իսկապես, պետք չի , մեզ իրենք, հաստատ,պետք չեն: Եթե ինչ-որ մի բան փոխզիջել՝ հաճույքով կարելի է մի երկու հատ երթ ապահովել դեպի Բաքու կամ ուր ուզեն, իհարկե, թալանած հարստությունը թողնելով այն երկրում, որը իրենք թալանել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը՝   խոսելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի այսօրվա այն հայտարարության մասին, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջման գնալ: Այս համատեքստում Արմեն Հովհաննիսյանը նաև հավելեց. «Այդ մարդիկ հոգեբանորեն այնքան մակաբույծ են, որ  չեն ուզում իրենց թալանածի գոնե մի փոքր մասը ռիսկի տակ դնեն կամ ծախսեն՝ այս երկրում ավելի մարդկային պայմաններ ստեղծելու համար , ավելի անվտանգ Հայաստան ստեղծելու համար: Սա ցույց է տալիս, որ նման մակաբույծ  խավը իրավունք չունի գոյություն ունենալ որպես վերնախավ: Կարծում եմ, որ մեր ազգը կգնա հեղափոխական փոփոխությունների և այդ բուֆերային շերտը մեր և մեր երկրի միջև կվերանա»: Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես ասել էր. «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերնի զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»: