Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոնսենսուսի հիմքեր կան, ուղղակի բոլորը պետք է սթափվեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
orensgirq-nkar

Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները ընդդիմությունը համարում է  պատճառ, որ իշխանություններն ընդունեն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները։ «Ի՞նչ է նշանակում այս պարզ խնդիրներում չգնալ կոնսենսուսի, ինչ է՝ դուք հույս ունեք, որ դեռ իշխանությունը պահպանելո՞ւ եք։ Բոլոր հիմքերը կան այդ կոնսենսուսը կառուցելու, ուղղակի բոլորը պետք է մի քիչ սթափվեն»,- նշում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ իշխանությունների հետ բանակցողները անհանգստացած են՝ քաղաքական մեծամասնությունը հակված չէ հաշվի առնել նույնիսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունները։ «Սա երկակի ստանդարտների բացասական դրսևորում է, որը միտված է միգուցե խմբային և սեփական շահերի ամեն գնով առաջխաղացմանը։ Սա նման է այն անեկդոտին, երբ հիվանդը գնում է բժշկի ու ասում է հիվանդ եմ, բժիշկն ասում է արի կտրենք ականջդ»,- ասում է«Իրավունքի Եվրոպա» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելն ամենևին կախված չէ հանգամանքից, թե քանի էջից է բաղկացած ընտրական օրենսգիրքը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մատնանշում է գերմանական Համբուրգի օրինակը, որի Ընտրական օրենսգիրքն ունի ընդամենը 8 էջ։ «Հայաստանում այդ փաստաթուղթը 250 էջից ավելի է, սակայն այստեղ կա վստահության բարձրացման կարիք։ Նոր մշակվող ընտրական օրենսգիրքը պետք է արտացոլի ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, մենք սպասում ենք այդ առաջարկների ներառմանը փաստաթղթում»։ Եվրամիության համար կարևոր է, որ ընտրական նոր օրենսգիրքն արտացոլի բոլոր կողմերի առաջարկները։ Պարոն Սվիտալսկին նշում է. «Կոնսեսուսը համընդհանուր համաձայնություն չէ, այն նաև առարկությունների բացակայություն է։ Հայաստանցի մի պաշտոնյա ինձ ասաց, որ 2017-ի ընտրությունները լինելու են տարածաշրջանում լավագույնը, մենք հույս ունենք, որ դա կլինի 2011 թվականի Վրաստանի ընտրության նման»։ Ըստ  ԵՄ ներկայացուցչի՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից է կախված, թե հետագայում միությունն ինչ ծավալների ներդրումներ կանի Հայաստանում։