Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չելսին» 60 մլն եվրո է առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար

Սպորտ
heno

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այդ մասին հայտնում է BamS կայքը: Ըստ սկզբնաղբյուրի, անգլիական ակումբը պատրաստ է 60 մլն եվրո փոխհատուցում վճարել Հայաստանի հավաքականի ավագի դիմաց: Գերմանական ակումբի հետ համաձայնության գալու համար «Չելսին» մտադիր է անընդհատ շարունակել բանակցությունները: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու ցանկություն են հայտնել նաեւ Լոնդոնի «Արսենալը» եւ իտալական «Յուվենթուսը»: