A
A
Ջորջ Քլունին Ծիծեռնակաբերդում հարցերի չպատասխանեց (տեսանյութ)
Այսօր Ծիծեռնակաբերդում ծաղիկ էր խոնարհում աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Ջորջ Քլունին։ Իրեն շրջապատած լրագրողների հարցերին նա հրաժարվեց պատասխանել, միայն հորդորում էր՝ զգույշ եղեք, որ չընկնեք..։ Բանն այն է, որ մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի ետնամասում՝ աստիճաններից վերև էին կանգնած և ամեն վայրկյան կարող էին ընկնել։ Հիշեցնենք, որ համաշխարհային աստղը քաջատեղյակ է Հայոց ցեղասպանության փաստին և Հայաստանում է՝ մասնակցելու առաջին անգամ կազմակերպվող «Ավրորա» մրցանակաբաշխությանը։