Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ Բաթումում

Սպորտ
a1chess-elina

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ Բաթումում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիում:   Այսօր կայացած 4-րդ տուրում մեր հայրենակիցը սպիտակներով մրցեց Վրաստանը ներկայացնող Նինո Բաթիաշվիլու հետ: Էլինա Դանիելյանը չնայած անվստահ սկսեց պարտիան, սակայն միջնախաղում անսպասելի գրոհ ձեռնարկեց զինվորներով եւ տիրեց նախաձեռնությանը: Վրաց շախմատիստուհին փորձեց հակագրոհի օգնությամբ թուլացնել սպիտակների գրոհների թափը, բայց՝ ապարդյուն: 47-րդ քայլից հետո սեւերը մատի սպառնալիքի տակ ստիպված անձնատուր եղան:   Էլինա Դանիելյանը վաստակած միավորների քանակը հասցրեց 2-ի եւ մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ հորիզոնական: Նա այժմ երեք առաջատարներից ետ է մնում ընդամենը կես բալով:   Հաջորդ, 5-րդ տուրը, տեղի կունենա ապրիլի 25-ին: Այդ օրը Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Օլգա Գիրյայի հետ: