A
A
«Ալաշկերտը» Կապանում փրկեց հանդիպումը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար «Ալաշկերտը» 23-րդ տուրի խաղում ուժերը չափեց «Գանձասար-Կապանի» հետ: Կապանում կայացած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով: Նախ երկու գոլ խփեցին դաշտի տերերը: Սակայն մրցավարի կողմից ավելացված հինգ րոպեների ընթացքում «Ալաշկերտը» նախ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա վերականգնեց հավասարակշռությունը՝ 2:2: Հանրապետության չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Երեւանի «Բանանցի» հետ: Հանդիպման հաշիվը բացեց փյունիկցի Էրիկ Պետրոսյանը, իսկ խաղավարտից երեք րոպե առաջ Զավեն Բադոյանը հավասարացրեց այն: Այսօր տեղի կունենա նաեւ «Արարատ» - «Միկա» հանդիպումը: