Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին. ermenihaber

Քաղաքականություն
agn-3

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ը նախագահ արաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին։ Այս տարի ևս Սպիտակ տան ղեկավարը «ցեղասպանություն» բառի փոխարեն հնչեցրել է հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությունը։ «Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը իր տարածած գրավոր հայտարարության մեջ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ցեղասպանության հարցում։ Ըստ հայտարարության՝ Օբամայի՝ 1915 թվականի վերաբերյալ հայտարարությունը հիմնվում է 1-ին Համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների միակողմանի ներկայացման վրա։ Նշվում է, որ Թուրքիան անկեղծությամբ ի ցույց է դնում հայ և թուրք ժողովուրդների՝ դարեր շարունակ համատեղ ապրելու փորձի հիման վրա խաղաղ ապագա կառուցելու իր ցանկությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ցավալի է համարում, որ բարեկամ և դաշնակից երկրները վերոնշյալ կոչին աջակցելու փոխարեն  խրախուսում են այն շրջանակներին, որոնք կողմ են բախումների խորացմանը։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում