Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դա ցեղասպանություն է, մեկ այլ տարբերակ գոյություն չունի. Ջորջ Քլունի

Կարևոր լուրեր Հասարակություն
cluni

«Ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ և մասնակցում եմ այս մրցանակաբաշխությանը»,- այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի  բացմանը հայտարարել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, կինոգործիչ և բարերար Ջորջ Քլունին. «Ինչը ստիպեց ինձ գալ այստեղ. սա իմ առաջին այցելությունն է Հայաստան և շատ ուրախ եմ այս հոյակապ միջոցառմանը ներկա լինելու համար։ Իրականում մենք ապրում ենք բարդ աշխարհում, մենք անընդհատ ասում ենք, որ պետք է հերքել, սակայն նորից և նորից կրկնվում է։ Կարեւոր գործոնն այն է, որ չես կարող հերքել՝ ինչ կատարվել է: Դա ցեղասպանություն է, մեկ այլ տարբերակ գոյություն չունի: Գերմանիայից հետո լսում ենք «Այլեւս երբեք» արտահայտությունը, դրանից հետո՝ Կամբոջա, Ռուանդա, Դարֆուր … ճշմարտությունն այն է, որ չպետք է կատարվի, բայց կատարվում է»,- ասաց Քլունին: Ըստ Քլունիի՝ ՄԱԿ-ը բավական աշխատանք չի կատարում, ՄԱԿ-ի գործունեությունն ավելի ֆորմալ է դառնում, եւ ամեն ինչ նորից կրկնվում է։ «24 ժամյա նորությունների աշխարհում ենք ապրում, և դա ապազգային լսարան է ձևավորում, դառնում է թվերի աշխարհ, ավելի ճիշտ է կոնկրետ ճակատագրի մասին խոսել, որն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա։ Իմ հայրը նորությունների մարդ էր, հարգում եմ այդ աշխատանքը, սակայն երբ միացնում ենք հեռուստաալիքը, ավելի շատ լսում ենք ընտրությունների մասին, քան մարդկային ճակատագրերի։ Իմ բախտը բերել է, որ ծնվել եմ այնտեղ, ուր ծնվել եմ, եւ ամեն մեկը պարտավոր է կիսվել իր հաջողություններով՝ սա է իմ մասնակցության նպատակը»։,- ասաց Ջորջ Քլունին իր ելույթում։