Իշխանությունն «ալարում է հասկանալ» ցեղասպանության խնդիրը (տեսանյութ)
Թուրքիայի բացահայտ աջակցությունը փոքր եղբորն՝ Ադրբեջանին՝ 4-օրյա պատերազմի ընթացքում, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այդ երկրի ղեկավարության տրամաբանությունը չի փոխվում. «Թուրքիան ունի պետական ավանդույթ և դա բիրտ ուժի վրա հիմնված պետականությունն է»,-ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Սակայն միայն այս փաստը չէ, որ դժվարացնում է Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Բացի այդ, նա կարծում է, որ իշխանությունը լավ չի պատկերացնում խնդրի էությունը. «Մասամբ չի հասկանում, մասամբ կա մտավոր ծուլություն, այսինքն, ալարում են հասկանալ»,-շեշտեց պարոն Մեհրաբյանը։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը շեշտում է՝ վաղուց ժամանակն է հարցը տեղափոխել իրավական հարթություն. «Այսօր մեր ամենակարևոր խնդիրը Թուրքիայի օրենսդրական դաշտը միջազգային դատական կառույցներում բողոքարկելն է և այդ օրենսդրական դաշտում եղած հակամարդկային, մարդու իրավունքները ոտնահարող տարբեր դրույթները չեղարկելը»,-ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում