A
A
Բանակցությունների մասին խոսելը դեռ վաղ է. Շարմազանով (տեսանյութ)
«Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ արդյունքները գոնե 80 տոկոս հաջողություն են ունեցել և վստահության քվե են ստացել Հանրապետական թեկնածուները», -ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարեց կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա լրագրողներին հայտնեց, որ հերթական նիստի ժամանակ հիմնականում քննարկվել է արտաքին քաղաքական և ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր: Լավրովի Հայաստան կատարած այցի մասին խոսնակը նշեց. «Լավրովի այս այցելությունից հետո հուսով եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում կլինի զարգացում՝ բոլոր ոլորտներում մենք կարող ենք ունենալ առաջընթաց»,- ընդգծեց Շարմազանովը: Մանրամասները՝ 1-in.am-ի տեսանյութում