Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԱ հայտարարությունը.պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը

Քաղաքականություն
552bc30af7cacb3f9929f47f0778392b

Սույն թվականին ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն ընդունեց հայտարարություն Արցախի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրա­պետության կողմից սույն թվականի ապրիլի 2-ի լույս գիշերը արցախա­ադրբե­ջանական սահմանի ողջ երկայնքով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունը, որի հետևանքով զոհվեցին զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Այդ ընթացքում հրետակոծությունից անմասն չմնացին նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Ռազմական ագրեսիայի միջոցով Ադրբեջանը ձգտում էր վերազավթել բոլշևիկյան կուսակցության Կովկասի բյուրոյի ապօրինի որոշմամբ 70 տարի Ադրբեջանի կազմում օկուպացված և 1991 թ. իր անկախությունը հռչակած Արցախը և ավարտին հասցնել արցախահայության նկատմամբ իր կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ցեղասպանական քաղաքակա­նությունը: Ադրբեջանի այս սադրանքն իրականացվել է Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ և աջակցությամբ, ինչի մասին վկայում են այդ երկրի ղեկավարների մի շարք հայտա­րարություններ: Այսպիսով մեկ անգամ ևս հաստատվեց թուրք-ադրբեջանական հակա­հայկական գործակ­ցությունը, որն ուղղված է նաև ողջ քաղաքակիրթ հանրության դեմ: Հայաստանի գիտնականներն ակնկալում են խնդրի նկատմամբ միջազգային հանրության անաչառ ու հասցեական վերաբերմունքը: Մինսկի խմբի անդամ համանա­խագահողները պետք է հանդես գան այս ագրեսիան սանձազերծող կողմի՝ Ադրբեջանի գործելակերպի դատապարտմամբ: Տարակուսելի է, որ տեղի ունեցածի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրների կողմից։ Նման պայմաններում լիովին հասունացել է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման ու նրա հետ ռազմական դաշինքի կնքման անհրաժեշտությունը: Դիմում ենք միջազգային գիտական հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը բանակցային գործընթացում ԼՂՀ-ն լիիրավ կողմ ճանաչելու հարցում։ Հույս ենք հայտնում, որ միջազգային և համաշխարհային գիտական հանրությունը համարժեք գնահատական կտա ագրեսոր Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչության և զինվորականության նկատմամբ իրականացված աննախա­դեպ ու ան­մարդ­­կային վայրագություններին։ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն իր հիացմունքն ու զորակցությունն է հայտնում Հայոց Բանակի Զինվորին, հպարտանում նրա անօրինակ հերոսությամբ, տոկունությամբ, նվիրումով և հավաստում, որ շարունակելու է իր նպաստը բերել Զինված ուժերի գիտատեխնիկական մակարդակի բարձրացմանը և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»։   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն