Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են առաջնագծում հայտնվում անապահով խավի երեխաները (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis3-1

«Ուզո՞ւմ եք արյունաքամ լինի Հայաստանը, ուզո՞ւմ եք մի կրնկի տեղ էլ չունենանք, ես կարծում եմ մեր զինվորականները չեն համաձայնվի և ռուսների գլխում այդ փայլուն գաղափարը կտրորեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տարածքներ զիջելով խաղաղության հասնելու տարբերակին՝ նշեց ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Օրերս Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ առաջնագծում հիմնականում անապահով խավն է կանգնած, քանզի միջին և բարձր խավի երեխաները բուհերում կրթություն են ստանում։ «Ա1+»-ի հարցին, թե արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ կրթությունն այսօր հասանելի չէ անապահով խավին, եւ այդ պատճառով են առաջնագծում հայտնվում անապահով խավի երեխաները, նկարիչ  Հաղթանակ Շահումյանը պատասխանեց. «Մեր կրթական համակարգն այնպիսին է, որ ընդունվելու համար պետք է պարապել։ Հիմա նրանք են գնում պարապելու, ովքեր ունեն պարապելու համար ավել գումար»: Սակայն, ըստ Անահիտ Բախշյանի, այսօր բոլոր այն ուսանողները, որոնք ընդունվում են բուհեր և առաջադիմությունը լավ չէ, ևս գնում են բանակ: Նա առաջարկեց, որ անկախ առաջադիմությունից, 18 տարին լրացած բոլոր անձինք գնան ծառայության: Իսկ աղքատության խնդրի մասին նա նշեց, որ դա գուցե ձեռնտու է շատերին. «Աղքատությունը պետք է, որ ձեռնտու չլինի իշխանությանը, բայց քայլ չի կատարվում նրանց կողմից, երևի ձեռնտու է այնքանով, որ կարողանան ընտրությունների ժամանակ հինգ հազար դրամով առնել ժողովրդի ձայնը»: Ըստ Հաղթանակ Շահումյանի. «Չնայած որակների պահպանմանը, մենք պետք է պետականորեն կարողանանք մեր զինվորներին պաշտպանել: Մենք խելոք ժողովուրդ լինելով՝ դասեր չենք քաղում անցյալից:  Հիմա շատ պատեհ հարց է դիվանագիտորեն Արցախի հարցը լուծելու համար»: