Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը Մոսկվա կատարած իր այցը նվաստացուցիչ չի համարում (տեսանյութ)

Քաղաքականություն
hovik1

ԳԱԱ տարեկան ժողովից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մոսկվա կատարած իր այցին: Արդյոք դա նվաստացուցիչ չէ՞ր հարցին՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ վարչապետը չպետք է ուղղորդվի զգացմունքներով, այլ պետության շահից: Իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, որոնք ասում էին՝ չպետք է գնալ, սակայն կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր. մենք պետք է մտածենք այն համագործակցության մասին, որ ունենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ, որի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք: Նիստի առաջին իսկ պահից որոշում կայացվեց, որ ԵՏՄ վարչապետների խորհրդի առաջիկա հանդիպումը պետք է տեղի ունենա Երեւանում մայիսի 20-ին»: Ինչ վերաբերում է զենքի սղության վերաբերյալ հայտարարություններին, ապա Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Կառավարությունը որեւէ առաջարկ չի արել սպառազինության համար. մենք ունենք այդ գումարները: Գործընթացը գնում է առաջ եւ այն, ինչ պլանավորել ենք ձեռք բերել, կունենանք: Իսկ այն մարդիկ, որոնք ինքնակամ ցանկանում են զոհվածների ընտանիքներին աջակցել, մենք չենք պարտադրում»: Հրաժարական ներկայացրած ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ հարցը, թեեւ Հովիկ Աբրահամյանը լսեց, սակայն չպատասխանեց ու արագ հեռացավ ԳԱԱ շենքից: Փորձեցինք մի քանի հարց ուղղել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, սակայն նա եւս արագ նստեց ավտոմեքենան ու հեռացավ: