Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարգավիճակի դիմաց տարածք չեն զիջում. Դավիթ Իշխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
davit

Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում և հետո հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխման և կարգավորման անհրաժեշտության մասին սկսեցին խոսել տարբեր մակարդակներում: Բանակցությունների վերսկսման համար մեկը մյուսի հետեւից հանրային դաշտ են նետվում տարբերակներ, որոնց հիմքում դեռեւս ութ տարի առաջ Արցախյան իշխանությունների և քաղաքական ուժերի քննարդատությանն արժանացած մադրիդյան սկզբունքներն են: Դրանց հիմնական կետերը նախատեսում են ազատագրված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում հանրաքվեով կամ համաժողովրդական հարցմամբ, տեղահանվածների վերադարձ, խաղաղապահ գործողություն, Արցախի և Հայաստանի միջեւ միջանցք: Մադրիդյան սկզբուներով նախանշված այս դրույթներն ամբողջությամբ, կամ որոշակի սրբագրումներով շրջանառվում են առայսօր: Այդ գործընթացը, որն այսպես ասած փոխզիջումների անհասկանալի տարբերակների վրա է հենված, ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը որակել է քաղաքական դիվերսիա: Նրա խոսքով, այսօր էլ ինչպես տարիներ առաջ այդ կետերն ու դրանց վրա հիմնված տարբերակները չեն բխում հայկական շահերից, իսկ քառօրյա պատերազմը ենթադրում է, որ պետք է խնդրի կարգավորման համար նոր տարբերակներ փնտրել: