Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չարաշահումների համար կա համապատասխան բաժին, այլ ոչ՝ Գալուստ Սահակյանը»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
photo8

ԱԺ-ում այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այս օրերին աղմկահարույց թեմաներին, ինչպես օրինակ՝ առաջնագծում զենքի սղությանը. «Սովորաբար, երբ միջադեպ է լինում, սկսում են մտածել՝ ով հարուստ է, թող փողը դնի, ով ավելի շատ հարուստ է, թող ավելի շատ դնի: Դրանք ընդամենը ժողովրդի մասսայական խոսակցություններ են: երբ Սերժ Սարգսյանն ասում է 1980-ականների զենք, դա չի նշանակում փչացած, չաշխատող զենք: Երբ նայում ենք մեր բյուջեն կամ երբ այն հաստատում ենք, շատ փոքր քանակ է գնում դեպի զենքը: Այսինքն, մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Այն, ինչ ունենք, դա հստակ պահպանվում է եւ  կարողանում ենք օգտագործել»: Ըստ նրա՝ եթե այս փոքրիկ երկրում պաշտոնավոր կա, որ թալանում է ժողովրդին, բյուջեն, բնականաբար, նրան պետք է պատժել եւ կոչ արեց այս հարցը չկապել զենքի ձեռքբերման հետ. «Մարդիկ երեւի իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ ու չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է ու նրան պետք է պատժել: Եթե չարաշահումների մասին եք ասում, դրա համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե Գալուստ Սահակյանը»: