Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասվածքներ ստացած երեխաներին սովորեցնում են հենակով քայլել

Քաղաքականություն
56730

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռակոծության հետեւանքով վնասվածքներ ստացած 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա  Վարդան Անդրեասյանի առողջական վիճակը շատ լավ է: Սակայն նրանց դեռ դուրս չեն գրի հիվանդանոցից: «Ուզում ենք սովորեցնել հենակներով քայլել, հետո նոր դուրս կգրենք: 2-3 շաբաթ նրանք դեռ հենակով պետք է քայլեն»,- այս մասին «Ա1+»-ին ասաց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Գրիգորյանը եւ Վարդան Անդրեասյանը  վիրավորվել էին ապրիլի 2-ին՝ դպրոցի բակում: Իսկ Գեւորգի երկվորյակ եղբայրը՝ Վաղինակը, մահացել էր՝ ադրբեջանցիների կողմից իրականացված հրթիռակոծության հետեւանքով: