Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ մոտ մի Տիգրան Սարգսյան էր ու Կճոյան, այսքան պատմություն սարքեցին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Sadoyan-nkarrr

«Ալիևը միլիարդներ է աշխատում իր նավթից, իր իշխանությունից։ Նա թքած ունի՝ Ադրբեջանն ինչ դիրքորոշում կունենա, մտածում է՝ աթոռը չկորցնելու մասին։ Հիմա ամբողջ Ադրբեջանում գնում է մեծ քարոզարշավ, որ մեծ հաջողության են հասել 4-օրյա պատերազմում, հայերին պատժեցին, տարածքներ գրավեցին։ Մենք էլ հակառակն ենք ասում»,-այսօր նշեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Նա կարծում է, որ պաշտոնի մասին մտածում են նաև թե Ռուսաստանում, թե մեզ մոտ. «Ոնց որ մեր իշխանություններն են, ոնց որ մեր վարչապետն է, մյուսներն են, նույն կարգի մարդիկ են նստած Կրեմլում։ Նրանց համար առաջինն իրենց անձնական շահն է։ Պատկերացրեք՝ ինչպես են ձեզ խաբում. Կրեմլը զենք է տալիս Ադրբեջանին, որ իր ազդեցության գոտում պահի։ Հո ապուշներ չե՞ն մարդիկ. եթե Ադրբեջանն ուժեղանում է, բնական չի՞՝ նա գնում է Թուրքիա, ոչ թե դեպի Ռուսաստան»։ Խոսելով վերջին շրջանում աշխարհում քննարկվող օֆշորային սկանդալներից, պարոն Սադոյանն ասաց. «Մեզ մոտ մի հատ Տիգրան Սարգսյան էր, Կճոյան էր, այսքան պատմություններ սարքեցին։ Այսօր հայաստանյան թերթերում ես չեմ կարդում պանամյան օֆշորի մասին։ Սկանդալ, որի պատճառով վարչապետներ են հրաժարական տվել»։ Իսկ զենքի վաճառքի խնդրով նա նշեց. «5 մլրդ դոլարի զենք է վաճառել Պուտինն Ադրբեջանին։ Առնվազն 1 միլիարդն իր գրպանն է դրել, էլ չեմ ասում ՝ Ռոգոզին, մյուսներ...Որ մեկը մյուսին ծեծում է, հետո ասում է՝ «ничего личнего»:  Պուտինը լավ էլ հարաբերություններ ունի հայ ժողովրդի հետ, «ничего личнего»։ Հարգելիներս, բիզնես է, գալիս, բաց տեքստով են ասում»։ Ներքաղաքական դաշտին անդրադառնալով, Հանրային խորհրդի անդամն ասաց. «Ես չգիտեմ՝ հանդիպե՞լ են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար։ Բայց ոնց որ թե Քոչարյանի, այսպես ասած, թեթև ձեռքով լուրեր տարածվեցին, թե Անվտանգության խորհրդի նիստում Պուտինն ինչ է ասել Սերժի մասին։ Ասել է՝ մեծ ստվերային շրջանառություն ունի, թե իր մոտից 20-25 տոկոսը տա, ռազմամթերքը կգնի, մենք էլ ոչ էլ ստիպված կլինենք զենք չտալ, որովհետև ապառիկ է։ Պուտինն ասում է՝ ես շեֆն եմ, եթե Սերժը մուծի ինձ, այդ դեպքում Հայաստանին լավ կնայեմ։ Ռուսաստանի դեսպանատան մոտ պետք է ասվի՝ հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, այդ 92 մահն Ալիևի մեղքը չի, դա քո հրահրած պատերազմիկն է՝ նոր միլիոններ աշխատելու։ Դրա համար էլ 200 մլն դոլարի զենքն ուշացրել, չես տվել։ Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն բոլորովին աշխատանք չի կատարում»։ ՌԴ նախագահի գործունեության վերաբերյալ պարոն Սադոյանը նշեց. «Պուտինն ովա՞,  հանցագործ իր ժողովրդի համար, որը պատրաստ է գնել հեռուստատեսությունը, մարդկանց խաբելով՝ քանդել Ռուսաստանը։ Ավելի մեծ հանցագործություն կա՞ ռուսների հանդեպ, քան թշնամացնել ռուսներին և ուկրաինացիներին»։ Արշակ Սադոյանը նաև ընդգծեց, որ կատեգորիկ դեմ է տարածքների հանձնմանը՝  առանց Արցախի միջազգային ճանաչման։