Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ թեկնածուի դուստրը ընտրության է եկել թանկարժեք մեքենայով (տեսանյութ)

Քաղաքականություն
hrazdan

ՀՀԿ թեկնածու, Հրազդանի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանն այսօր քվեարկեց 25/20 ընտրատեղամասում: Մինչ նա կգար ընտրատեղամաս, քվեարկության եկավ նրա դուստրը: Նա դուրս եկավ թանկարժեք ավոտմեքենայից ու շտապես ընտրատեղամաս: Քվերակությունից հետո նրա հետ լրագրողները չկարողացան զրուցել. մեր բոլոր հարցերն ապարդյուն անցան՝  նա արագ նստեց ավտոմեքենան ու հեռացավ: Քիչ անց, իր շտաբի ղեկավար Կարեն Մարգարյանի հետ, ընտրատեղամաս եկավ Արամ Դանիելյանը: Նա եւս ընտրության եկավ RANGE ROVER մակնիշի թանկարժեք մեքենայով: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա  վստահություն հայտնեց, որ քաղաքապետի ընտրություններում ինքն է հաղթելու եւ հերթական անգամ վերընտրվելու է քաղաքապետի պաշտոնում: Նա հայտարարեց, որ քվեարկել է հանուն կայուն եւ խաղաղ Հրազդանի: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե 14 տարի էլ նույն կերպ է քվեարկում, Արամ Դանիելյանը պատասխանը. «Ես 14 տարի տեսել եմ հրազդանցուն իմ թիկունքին»: Ըստ նրա այս տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ է կարգավորել՝ մասնավորապես բարեկարգելով փողոցները, ասֆալտապատում անելով, աղբահանություն կատարելով: Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյոք քաղաքապետի աշխատավարձը բավարարո՞ւմ է նման շքեղ մեքենա ձեռքբերելու համար, նա ասաց, որ բիզնես ունի եւ այդ գումարներով է գնել: Արամ Դանիելյանը խոստովանեց, որ նաեւ գազալցակայան ունի: Ի դեպ, ի տարբերություն մյուս թեկնածուների, նրա նախընտրական շտաբը ընտրախախտումների մասին որեւէ ահազանգ չի ստացել: Նրա հետ զրույցի ժամանակ մի տատիկ համառորեն փորձում էր հարց ուղղել ՀՀԿ թեկնածուին: Նա համբերությամբ սպասեց մինչեւ լրագրողներն իրենց հարցերը կավարտեն ու մոտենալով պարոն Դանիելյանին՝ բարկացած հետաքրքրվեց. «Արդեն 14 տարի է՝ մեր այգու աստիճանները չեք վերանորոգում, ինչքա՞ն դա պետք է այդպես շարունակվի: Նաեւ ավտոստայանկի եք վերածել ամբողջ տարածքը: Ե՞րբ է այդ հարցը լուծվելու, չեմ հասկանում»: Արամ Դանիելյանը շատ կարճ պատասխանեց. «Ամեն ինչ կանեմ»: