Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվում է ՌԴ ՊՆ-ն «Տանկային բիաթլոն-2014»-ի մրցանակը` Տ-90Ս տանկը չի ուղարկել Հայաստան.Galatv (տեսանյութ)

Քաղաքականություն
041

Շուրջ երկու տարի առաջ Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները: Galatv.am-ի փոխանցմամբ՝ միջազգային այս մրցույթին 2014թ. օգոստոսի 4-ից 16-ը մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ՝ Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում: Կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էր: Հայաստանը ներկայացավ տանկային լավագույն անձնակազմով: Մինչ այդ, Հայաստանի զինված ուժերում մրցույթ անցկացվեց, որ միջազգային տանկային բիաթլոնին մասնակցեն Հայաստանի չորս լավագույն տանկային անձնակազմերը և հենց նրանք ներկայացնեն մեր երկրի Զինված ուժերը միջազգային մրցույթում: Երկարատև պատրաստվածությունը տվեց իր արդյունքը, և թիմային պայքարի հաշվարկով Հայաստանը ներկայացնող տանկիստները զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը: Որպես մրցանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը տվեց հավաստագիր, որ Հայկական զինված ուժերի անձնակազմը ստանալու է 1 միավոր S-90Ս տանկ: Մրցույթից երկու տարի անց, սակայն, ՀՀ Զինուժը չի ստացել մրցանակը: Հավաստագրից այն կողմ չի անցել ՌԴ ՊՆ-ի «խրախուսական մրցանակը»՝ այն հավաստագրով, որն ուրախությամբ ճոճում էր մեր տանկային անձնակազմը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ նրանց դիմավորեց և ողջունեց ՀՀ պաշտպանության նախարարը: Հաղթանակած տանկիստներին շնորհավորեցին նաև Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հայտարարելով, որ «անձնակազմի ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն է՛լ ավելի խթանելու հիանալի օրինակ է»: Հ.Գ. Հավելենք, որ «Տանկային բիաթլոնի» մասնակից է եղել նաև գյումրեցի 20-ամյա Տիգրան Աբգարյանը, ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմի խոստումնալից ներկայացուցիչներից մեկը: Հիշեցնենք, որ Տիգրանը զոհվեց Ջեբրայիլի մարտերում: Մղվելով առաջնագիծ՝ հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանին հաջողվել էր ոչնչացնել թշնամու երեք տանկ: Մանրամասն կարդացեք Galatv.am կայքում, եւ դիտեք նրանց պատրաստած ռեպորտաժը 041 14896530531_9139 SAVX1022-1_05 tigran-abgaryan-