Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը մատնանշում է, թե ովքեր են ծառայում առաջնագծում (տեսանյութ)

Քաղաքականություն
b37459215e17b05e9f89ef13fdcfacb7

Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում ավարտվեց կուսակցության խորհրդի նիստը, որ նվիրված էր ապրիլի 2-ից հետո իրավիճակի սրմանը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես հարցին, թե ինչպես է պատահում, որ առաջնագծում կանգնում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաներ, նախարարը պատասխանել է, թե դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, ապա հավելել. «Կան օբյեկտիվ հանգամանքներ, որ մենք պետք է պարզաբանենք, հասարակությունն իմանա հետեւյալը՝ ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, գիտական թեզեր ունենալ, ստանալ տարկետում, ասպիրանտուրա ընդունվել: Այդ իրականության մեջ, կարծում եմ, հիմնականում միջին եւ բարձր խավերի ընտանիքներից են, որ ընդունվում են բուհեր, նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանտական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում։Սա մեկ օբյեկտիվ հանգամանք է: Կարող են լինել թերություններ, բայց առավելագույնը ձգտում ենք տարեցտարի վիճակահանությունն էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել»: