Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է 400-500 միլիոն դոլարի գնումներ իրականացնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
andrias-nkar

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը մի քանի գործոններով է պայմանավորված։ Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի՝ տարածաշրջանում տնտեսական հարցերի շուրջ գերտերությունների մրցավազքը շահերի բախում է առաջացնում և մրցակից ուժերը փորձում են մեկը մյուսին «բլոկ անել»։ «Կա կարևոր մի քանի կարևոր գործոն՝ առևտրական ճանապարհների հարցը դրանցից մեկն է։ Տարածաշրջանում ակտիվանում են նոր ուժեր՝ Իսրայել, Սաուդյան Արաբիա, Չինաստան, որոնք այստեղ փնտրում են իրենց շահերը և արդեն հին խաղացողների հետ շահերի բախում է առաջանում, աճում է նաև Հարավային Կովկասի դերը մեծ տերությունների դերը»,,- ասում է պարոն Չուգասզյանը՝ «Անվտանգության ճգնաժամի հաղթահարման արտակարգ քայլերը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ։ Նրա պնդմամբ՝ տարածաշրջանում լարված իրավիճակը տնտեսական գործոններից զատ ունի նաև քաղաքական պատճառներ՝ սունի-շիաների հարաբերություններ, Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-ԵՄ շփումներ, կոնֆլիկտներ ու շահեր. «Ականատես ենք դառնում Հարավային Կովկասում, նաև արցախյան հարցում առկա կոնֆիգուրացիաների քայքայման պրոցեսի և նոր կոնֆիգուրացիայի ի հայտ գալու պրոցեսի։ Կայունության կոնֆիգուրացիայի հանգամանքը կախված է լինելու նաև մեզնից։ Այսպիսի տարածաշրջանային իրավիճակում պետք է հայկական քաղաքականությունը գործի»,- վստահ է Գարեգին Չուգասզյանը։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր պաշտպանության համակարգն ունի թերություններ, որ սպառազինության հարցում հայկական կողմը զիջում է ադրբեջանականին։ «Առկա համակարգը որակյալ կայունություն չի կարող ապահովել և փոփոխություններն այս ոլորտում դարձել է անհրաժեշտություն։ Առաջին հերթին պետք է հասկանալ, որ բարձր տեխնոլոգիաների հարցը կախված է ռազմական կոնցեպցիայի հետ։ Այսօր Հայաստանի առաջ կանգնած է զինված ուժերում ռեֆորմի հարցը»։ Նա առաջարկում է բանակում յուրաքանչյուր գումարտակ համալրել 3-4 դրոնով, նաև՝ թարմացնել սպառազինության տեսականին. «2016-2017թթ. ռազմական բյուջեում պետք է 400-500 միլիոն դոլարի գնումներ իրականացնել։ Կարող է կիրառվել նաև ռազմական հարկ, սակայն պետք է նախապես ծրագրել՝ ինչ զենքեր է պետք գնել այդ գումարով»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը։ Մանրամասները՝ տեսանյութում