Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիմոն Մարտիրոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով

Սպորտ
shtanga-2

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը եւս մեկ մեդալ նվաճեց Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այսօր առաջինը մրցահարթակ մտավ մեր 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Նա պոկում վարժությունում 182 կգ արդյունքով նվաճեց արծաթե փոքր մեդալ: Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց 220 կգ ծանրաձողը եւ գրավեց 3-րդ տեղը: Երկամարտի 402 կգ արդյունքով մեր մարզիկը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Այսօր ելույթ կունենան նաեւ մեր գերծանր քաշայինները՝ կանանցից Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արփինե Դալալյանը, տղամարդկանցից՝ Գոռ Մինասյանը: