Գարիկ Խաչատրյանը կապ չունի Ա. Բաղդասարյաի «Հայկական վերածնունդի» հետ. ՇԱԳԱՄ
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը նպատակահարմար է համարում պարզաբանել կազմակերպության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի վետերան-ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող հակասական տեղեկությունները և հայտարարում, որ նա որևէ կապ չունի ՀՀ-ում գործող՝ Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված նույնանման անունով կուսակցության հետ: Գարիկ Խաչատրյանը բնակվում է Բելգիայում, զբաղվում է հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նա Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է, ինչպես նաև համակարգում է աշխարհի տասնմեկ երկրներում գործող «Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի գործունեությունը, որից հանձնարարական ունի զբաղվելու Հայկական բանակին ու զոհվածների և վիրավորների ընտանիքներին օժանդակելու նպատակով կազմակերպած դրամահավաքը ՀՀ-ում բաշխելու կազմակերպման գործով: Այս օրերին Գարիկ Խաչատրյանը իր առաքելության թելադրանքով գտնվում է Հայաստանում: «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն