Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարո՛ն վարչապետ, հանկարծ չասեք՝ միջոցներ չունեք»

Քաղաքականություն
sahman18

Ապրիլյան    հերոսամարտի այս  օրերին, որը   շարունակվելու է  հայտնի չէ՝ որքան, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ   սահմանները   պահող  զինվորներն  ու  կամավոր  աշխարհազորայինները   հիմնականում   տղամարդիկ  են, ովքեր   իրենց ընտանիքներին կերակրելու խնդիր ունեն: Նրանցից ոմանք  թողել են  իրենց  աշխատատեղերը   պետական հիմնարկներում, որոշները՝ մասնավոր գործատուների մոտ, որոշները իրենց հողն ու այգին և  կամավոր պաշտպանում են բոլորիս: Նրանցից   ոմանք  ընկան հերոսի մահով  ու նրանց  ընտանիքները  գոյատևելու   շատ լուրջ   խնդիրներ ունեն: Պետությունը   պարտավորություն ունի  նրանց բոլորի նկատմամբ: Ձեր կառավարությունը  պարտավոր է  քայլեր   ձեռնարկել

  1. Զոհվածների ընտանիքներին     արժանապատիվ  ապրելու  պետական  միջոցներ հատկացնելու  ուղղությամբ, չեմ  ասում  անարժանապատիվ   <նպաստ>, այլ կրկնում եմ՝   արժանապատիվ  ապրելու   հնարավորություն:
  2. Պետական հիմնարկներում աշխատողների աշխատավարձերը պահպանելու.
  3. Մասնավոր գործատուներին  հրահանգելու, որպեսզի նրանք նույնպես պահպանեն կամավորների աշխատավարձերը:
Պարոն   վարչապե՛տ,  հանկարծ չասեք՝  միջոցներ    չունեք,   չվարկաբեկե՛ք   մեր   զոհված հերոսների  սուրբ հիշատակը: Հայաստանի  կառավարությունը  այս  օրհասական  պահին   գոնե   թող ցույց   տա, որ   ուզում է քավել իր  գործած    անթիվ  մեղքերը: Գրածս  պարզապես   մամլո հաղորդագրություն չկարծեք, ես   ընդամենը   մեր ամբողջ հասարակության  պահանջն  եմ   ձևակերպել, ով   պահանջում   է  իրականացնել   վերոնշյալ  կետերը  քայլ առ քայլ,  սա   պատասխան   և   լուրջ   քայլեր   է պահանջում:   Անահիտ Բախշյան ՀՀ քաղաքացի