Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անվտանգություն վերացական հասկացության դիմաց տարածք չեն տալիս» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman4-1

Հայաստանը  պետք է ճանաչի՞  Լեռնային Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ:  Հարցին ի պատասխան «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը  նշեց. «Եթե Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, սա նշանակում է, որ բանակցությունների ուղին այլևս փակվում է, մնում է պատերազմը: Մենք այսօր տեսնում ենք, որ կա պատերազմ, տեսնում ենք, որ բանակցությունների  ուղին կարծես թե դժվար է վերակենդանացնել  և այս առումով, իհարկե, կա որոշակի տրամաբանություն, որ ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը, սակայն դա նշանակում է ընդհանրապես պատերազմական վիճակ և այդ խնդրի  հարատև լուծում արդեն ռազմական ճանապարհով: Այս առումով է, որ ճանաչումը պետք է ճիշտ  հարմարեցվի դիվանագիտական բանակցությունների ընթացքին»: axasi Քաղաքագետների գնահատմամբ՝ Ղարաբաղի ճանաչման համար անհրաժեշտ է ընտրել  ճիշտ ժամանակ։  Դա չպետք է  լինի  ինքնանպատակ հայտարարություն, այլ  պետք է  մանրազնին դիտարկվեն   դրանից բխող բոլոր հետևանքները: Այս համատեքստում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նկատում  է, թե ո՞րն է այդ ճիշտ պահը. «Ես կարծում եմ ճիշտ պահն այն ժամանակ է, երբ որ մենք սպառում ենք  մեր իրական դիվանագիտական աշխատանքը, որովհետև եկեք խոստովանենք, որ պարզվեց, ավելի ճիշտ  ջրի երես դուրս եկավ այն, որ որևէ դիվանագիտական ջանք, մանավանդ այս վերջին փուլում՝  այդ ուղղությամբ չի իրականացվել, եղել է իմիտացիա: Դրա համար ժամ առաջ, րոպե առաջ  պետք է հեռանան դիվանագիտական այդ մեծ հիմնախնդիրը տապալած մարդիկ, նրանք պետք  է  գնան և նորերին պետք է տրվի շատ կարճ ժամանակ՝ ասենք 3 ամիս, առավելագույնը 4 ամիս հանձնարարական: Այս դեպքում, եթե տեսնենք, որ այդ ուղղությամբ էլ սպառում ենք ռեսուրսները և վիճակը մնում է անփոփոխ, թեկուզ զուտ ճանապարհային քարտեզի տեսանկյունից, ապա այդ ժամանակ, իհարկե, պետք է դիմել ճանաչման քայլին»,-ասաց նա: anush «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանն առաջարկներ ունի և կողմերը մոտ են պայմանավորվածության»,- ապրիլի 7-ին՝  Բաքվում հայտարարեց  ՌԴ  արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մատնանշելով  դեռևս  2011թ-ին ընդունված Կազանի փաստաթուղթը: 14 կետից բաղկացած փաստաթղթում առաջին հերթին խոսվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մասին, ինչպես նաև նրա հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը` Ղարաբաղը  Հայաստանին կապող միջանցքով: Մյուս սկզբունքները վերաբերում են  երկու կողմերի փախստականների վերադարձին, միջանկյալ կարգավիճակին, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը: «Ցանկացած փաստաթուղթ այս  բոլոր խնդիրները ներառում է իր մեջ, եթե այդ փաստաթուղթը նպատակ ունի  ղարաբաղյան խնդրին համապարփակ քաղաքական լուծում տալ: Ամբողջ հարցը միայն դետալներն են»,-նկատեց Աղասի Ենոքյանը: Իսկ տիկին Սեդրակյանը քառօրյա պատերազմից հետո ընդհանրապես  քննարկման առարկա չի համարում ոչ Կազանի փաստաթուղթը, ոչ էլ Մադրիդյան սկզբունքները, այլ պնդում է, որ պետք է փոխել բանակցությունների ձևաչափը՝ Ղարաբաղը պարտադիր դարձնելով բանակցային լիիրավ կողմ: Իսկ Սերգեյ Լավրովի առաջարկած  փաստաթուղթը  քաղաքագետը   որակեց որպես տարածքներ անվտանգության դիմաց, մինչդեռ նրա խոսքերով՝  անվտանգություն վերացական հասկացության համար տարածքներ չեն  տալիս: «Տարածքը նույնիսկ փոխզիջման պարագայում պիտի գա ոչ թե խոստումների, այլ հզոր  իրավական և ռազմական երաշխիքների դեպքում, իսկ ռազմական երաշխիքը, կներեք, դա ոչ Ռուսաստանի զենքն է, ոչ էլ ռուս խաղաղապահը»,-շեշտեց Անուշ Սեդրակյանը: Նկատենք նաև, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ  իր ամենամյա ուղիղ կապի ժամանակ խոսեց Ղարաբաղի մասին՝ շեշտելով, որ Ռուսաստանը շահագրգռված է հարցի լուծմամբ, ինչ էլ որ ասեն կողքից: Մանրամասները՝ տեսանյութում