Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Գերմանիայիում ընթացող սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին պարտությունը կրեց՝ 1:3 հաշվով զիջելով Իռլանդիային: 3-րդ դիվիզիոնի 1-ին խմբում ընդգրկված Հայաստանը հավաքականի կազմում այս խաղում միակ միավորը վաստակեց Մեսրոպ Ղուկասյանը:

Այժմ Հայաստանը 5 միավորով 1-ին խմբում ընթանում է 2-րդ տեղում եւ դեռ եւս 3 հանդիպում պետք է անցկացնի: 6միավորով այս խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Դոմինիկյան հանրապետության թենիսիստները:

Ի դեպ, աշխարհի առաջնությանը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մասնակցում են միայն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի եւ Լատվիայի հավաքականները: