Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԻՐԱՆԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Սպորտ

Մայիսի 2-ից 10-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենա ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների միջազգային ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Ճապոնիայի, Իրաքի եւ Չինաստանի մինչեւ 17 տարեկանների Ազգային հավաքականները:

Մեր ընտրանին` Արսեն Չիլինգարյանի գլխավորությամբ, Թեհրան կմեկնի մայիսի 1-ին: Մրցաշարի մասնակիցնրը բաժանված են 2 խմբի: Ա խմբում ընդգրկված են Իրանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի եւ Ճապոնիայի, իսկ Բ խմբում` Իրանի, Հայաստանի, Իրաքի եւ Չինաստանի մինչեւ 17 տարեկանների Ազգային հավաքականները:

Հիշեցնենք, որ այս տարի աշնանը 17 տարեկանների Հայաստանի հավաքականը Երեւանում մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարին:

Ի դեպ, Իրան կմեկնի նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, որը ապրիլի 28-ին եւ 30-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի մինչեւ 19 տարեկանների հետ: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Իրան կմեկնեն 18 ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում են «Փյունիկը» եւ «Բանանցը»: