A
A
«Միկան» մտավ Հայաստանի գավաթի եզրափակիչ
Ֆուտբոլի 2016 թվականի Հայաստանի գավաթը կվիճարկեն «Բանանցն» ու «Միկան»: Դա հայտնի դարձավ այսօր կայացած կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղից հետո, որում Կապանի «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում ընդունեց «Միկային»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր կապանցիների նվազագույն հաղթանակով: Պատասխան խաղում նույն 1:0 հաշվով արդեն հաղթանակ տարավ «Միկան»: Ուստի, հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին միկացիները՝ 6:5: Այդպիսով, «Միկան» մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Բանանցի» հետ, որը մեկ օր առաջ հաղթել էր «Ալաշկերտին» (0:1, 2:1): Հիշեցնենք, որ երկրի գավաթակիրը կմասնակցի 2016-17 թթ Եվրոպայի լիգայի մրցաշարին: