Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամսունում Հայաստանից մնացել է 6 ներկայացուցիչ

Քաղաքականություն
sport-boks-1

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Հայաստանից օլիմպիական ուղեգրերի համար առայժմ պայքարում է վեց հոգի: Մեր պատվիրակներից առաջինը ռինգ դուրս կգա 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Նա կմրցի Նորվեգիան ներկայացնող Մարիել Հանսենի հետ: 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը ուժերը կչափի բրիտանացի Պատ Մաքկորմակի հետ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանի մրցակիցն է Գերմանիան ներկայացնող Կրիստոս Չերակիս: 69 կգ քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը կհանդիպի բրիտանացի Կիրյուս Պատինսոնի հետ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ուժերը կչափի իտալացի Վինչենցո Պիկարդիի, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը՝ թուրք Իբրահիմ Գյոկսեկի հետ: Նշենք, որ Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելու համար մասնակիցները նվազագույնը պետք է հասնեն եզրափակիչ: