A
A
ԼՂՀ ՊՆ. այս գիշեր հակառակորդին պատասխանել են. կա վիրավոր
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդըշարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերիցխախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցմանմասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելովինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ: Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող: Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն