ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԱՇԽԱՀՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՍեղանի թենիսի Հայաստանի հավաքականը բավական հաջող է մեկնարկել Գերմանիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Մեր թիմը ընդգրկված է 3-րդ դիվիզիոնի 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իռլանդիայի, Դոմինկյան Հանարապետության, Գվատեմալայի, Շրի Լանկայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականները:
Հայաստանն առաջին խաղում 3:2 հաշվով պարտության է մատնել Գվատեմալային, իսկ 2-րդ տուրում 3:0 հաշվով հաղթել է Շրի Լանկային: Վերջինս, ի դեպ, 5 միավորով գլխավորում է այս խմբի մրցաշարային աղյուսակը, սակայն Շրի Լանկայի թենիսիստներն արդեն անցկացրել են բոլոր 5 հանդիպումները, ուստի դա ժամանակավոր բնույթ է կրում: Հայաստանը 2 հանդիպումներից հետո ունի 4 միավոր, ինչպես եւ Դոմինիկյան Հանրապետությունը:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Ասատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ հայ մարզիկները ամենայն հավանականությամբ դուրս կգան հաջորդ փուլ, քանի որ այս խմբում ընդգրկված հավաքականներն այնքան էլ ուժեղ չեն: