«Գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի» (տեսանյութ)
Նոբելյան մրցանակի 5 դափնեկիր 5 օրվա ընթացքում դասախոսություններ կկարդան հայ գիտնականների ու ուսանողների համար. «Կարծում եմ՝ իմ դասախոսությունը մեծ ազդեցություն կունենա: Երիտասարդներն ավելի կհետաքրքրվեն գիտությամբ ու գուցե նաեւ ցանկանան համագործակցել»,- ասում է Նոբելյան Մրցանակակիր Ջոն Ռոբին Ուորենը: «Երիտասարդներն ամենակարեւոր մարդիկ են մեր կյանքւմ, նրանց պետք է կրթել, կրթել ու կրկին կրթել: Սակայն կարծում եմ , որ գիտական կրթությունը պետք է սկսել ավելի վաղ տարիքում՝ մանկապարտեզից: Այդպիսի ծրագրեր ես արդեն անում եմ իմ ծննդավայրում»,- ներկայացնում է Նոբելյան մրցանակակիր Դեն Շեխտման: Հրեա գիտնական Աարոն Չեխանովերի կարծիքով՝ գիտությունն օգնում է երկար ապրել ։ Ստեղծվել են նոր տեխնոլոգիաներ ու դեղեր մի շարք անբուժելի համարվող հիվանդությունները բուժելու համար; Բայց գիտնականը նաեւ գիտության զարգացման բացասական կողմերի մասին է բարձրաձայնում. «Մինչ որոշ գիտնականներ մտածում են ինչպես երկարացնել մարդկանց կյանքը, մյուսները զենք ու զինամթերք են ստեղծում, ինչը սպանում է մարդկանց»,- ասում է գիտնականը: Այս կարծիքի հետ համամիտ է նաեւ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, գիտությունը պետք է ծառայի միայն խաղաղությանը. «Ավելի քան արդիական է այս օրերին խոսել այն մասին, որ մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի, ինչպես որ լինում է ժամանակակից զենքի օգտագործման դեպքում»: Ի դեպ, Երեւանում դասախոսություն ներկայացնող Նոբելյան մրցանակակիրներից երեքը Իսրայելից են, մեկը Ճապոնիայից է, մյուսը Ավստրիայից: Միջոցառման հիմնական կարգախոսն է՝ «Ոգեշնչվիր եւ ստեղծիր»: Մանրամասները՝ տեսանյութում