A
A
5 դիտարկում Մեդվեդևի ադրբեջանական այցի մասին. ԻՔՄ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 8-ին Բաքու կատարած այցը հայկական կողմին խորհելու, ավելին, անհանգստանալու տեղիք է տալիս մի քանի պատճառով: Ստորև հարկ ենք համարում անդրադառնալ այդ պատճառներին:
- Առաջին հերթին հիշեցնենք, որ այս այցը նախապես նշանակված չէր և կայացավ նախապես պլանավորված Երևան այցին հատկացված ժամանակի հաշվին: Իսկ դա, ինչպեա հայտնի է, դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում է:
- ՌԴ վարչապետ Մեդվեդևը Բաքու կատարած իր այցի շրջանակներում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունները ձևավորվել են դարերի ընթացքում: Նմանօրինակ հայտարարությունը բացարձակ չի համապատասխանում պատմական ճշմարտությանը: Ավելին՝ սա դեմ է հայկական կողմի դիրքորոշման հիմնաքարերից մեկին:
- Նախքան Բաքու մեկնելը Հայաստանում Մեդվեդևը այցելել էր Ծիծեռնակաբերդ, իսկ Բաքվում այցելել էր Շահիդների ծառուղի, որտեղ թաղվում են Ադրբեջանի զոհած զինվորները: Ծիծեռնակաբերդն ու Շահիդների ծառուղին դիվանագիտական տեսանկյունից համարժեք քայլեր չեն: Բալանսի պահպանման տեսանկյունից Մեդվեդևը կամ պետք է Երևանում այցելեր Եռաբլուր կամ Բաքվում չգնար Շահիդների ծառուղի: Այլապես ռուսական դիվանագիտության անկողմնակալության մասին խոսք անգամ չի կարող լինել:
- Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնականաբար հղում էր կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի րեզոլյուցիաներին: Խոսքը 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 822, 853, 874 և 884 րեզոլյուցիաների մասին է, որոնք կոչ են անում հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հայկական կողմին՝ դուրս բերել հայկական զորքերը Քելբաջարից, Զանգիլանից, Աղդամից, Ֆիզուլիից, Ջեբրայիլից ու Քուբադլիից: Այս փաստաթղթերը կոչ են անում նաև ապահովել կոնֆլիկտից վնաս կրած անձանց ապահով վերադարձը իրենց բնակության վայրեր:
- Եթե համեմատենք Մեդվեդևի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա կարելի է այն ձևակերպել, որպես հայկական կողմի բողոքների լսում: ՀՀ նախագահն այս հանդիպմանը դժգոհություն էր հայտնել երկու հիմնական պատճառով՝ ԵԱՏՄ վարչապետների մակարդակով հանդիպման տեղափոխման և Ադրբեջանին ռուսական զենքերի վաճառքի: Ի պատասխան առաջինի՝ Մեդվեդևը հայտնել էր, որ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ ԵԱՏՄ վարչապետների պահելաձևն ու որոշումները՝ փաստացի արդարացնելով Ղազախստանի ու Բելառուսի ադրբեջանամետ կեցվածքը: